Արամ Առաջինի հեղինակությամբ լույս է տեսել «Հայ եկեղեցին» անգլալեզու գիրքը

Արամ Առաջինի հեղինակությամբ լույս է տեսել «Հայ եկեղեցին» անգլալեզու գիրքը

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հեղինակությամբ լույս է տեսել240 էջից բաղկացած «Հայ եկեղեցին» (The armenian church) անգլալեզու գիրքը:

Արամ Առաջինը գրքի ներածականում գրել է, որ գրքի նպատակը հայ եկեղեցու անցյալը, ներկան, առաքելությունը օտարներին, արևմտյան երկրներում ապրող հայ երիտասարդությանը ներկայացնելն է: Կաթողիկոսարանի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Հայրապետը փորձել է որոշ չափով հեռու մնալ ակադեմիական վերլուծություններից, փորձել է իր ոճով, մոտեցումով, վերլուծությամբ առավելագույնս հասկանալի ներկայացնել հայ եկեղեցուն վերաբերող հատկանշական երևույթներն ու դեպքերը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Արամ Առաջինը ոչ թե ներկայացրել է հայ եկեղեցու պատմությունը, այլ պատմական հենքի վրա հայ եկեղեցու կյանքի ու առաքելության յուրահատուկ երևույթները, եկեղեցու կատարած առանցքային դերը հայ ժողովրդի կյանքում:

Նշվում է, որ գիրքը թարգմանվելու է ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, արաբերեն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---