Արսեն Միրզոյանը կարող է ներկայացնել Ուկրաինան «Եվրատեսիլ-2017»-ում![]() 31 հունվարի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայում բնակվող հայազգի երգիչ Արսեն Միրզոյանը «Ջերալդինա» երգով կպայքարի «Եվրատեսիլ-2017»-ում Ուկրաինան ներկայացնելու համար: Երգը նվիրված է համր կնոյի հանճարեղ դերասան Չարլի Չապլինի դստերը: Արսեն Միրզոյանը անցել է ազգային ընտրության կիսաեզրափակիչ: Միրզոյանից բացի, Ուկրաինան ներկայացնելու իրավունքին հավակնում է ևս 23 երգիչ, հայտնում է «Ֆակտի ICTV»-ն: Արսեն Միրզոյանի երգի ստեղծման գաղափարն առաջացել է Չապլինի Սբ Ծննդյան նամակի հիման վրա, որտեղ Չարլի Չապլինը դիմում է իր դստերը` Ջերալդինային: Ուկրաինաբնակ երգիչ և երգահան Արսեն Միրզոյանը ծնվել է Զապորոժիեում: 20 տարեկանում նրան հրավիրել են ռոք խմբերից մեկում ելույթ ունենալու, իսկ հետագայում` «Տոտեմ» խմբում: 38-ամյա Միրզոյանը 4 ալբոմ ունի և 6 տեսահոլովակ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |