Մերկելը խստիվ քննադատել է Թրամփի քաղաքականությունը![]() 31 հունվարի 2017 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը խստիվ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականությունը, մասնավորապես, նրա հրամանագիրը 7 մահմեդական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես արգելելու մասին: «Ըստ իս, այդ գործողությունները հակասում են փախստականներին աջակցելու միջազգային սկզբունքներին և միջազգային գործակցությանը»,-հայտարարել է Մերկելը հունվարի 30-ին Բեռլինում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանը, հայտնում է Deutsche Welle. Մերկելը փոխել է հայտարարության արդեն հաստատված տեքստը, որով պետք է ելույթ ունենար` ասելով, թե ցանկանում է անդրադառնալ «վերջին իրադարձություններին»: Ըստ գործակալության, արարողակարգի նման փոփոխությունները շատ հազվադեպ են արվում: «Ահաբեկչության դեմ անհրաժեշտ և վճռական պայքարը ոչ մի դեպքում չի արդարացնում որոշակի մարդկանց կամ որոշակի դավանանքի բոլոր մարդկանց, այս դեպքում մահմեդականներին, կասկածի ենթարկելը»,-ասել է Մերկելը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնն ԱՄՆ առաջին նահանգը կդառնա, որտեղ դատական կարգով կվիճարկվի ներգաղթի խստացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որով ժամանակավորապես արգելվում է մուտքն ԱՄՆ մահմեդական 7 երկրի քաղաքացիներին: Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |