Զբիգնեվ Ռեպաչկին նշանակվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի նոր համակարգողի պաշտոնում

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի նոր համակարգող է նշանակվել Լեհաստանի ներկայացուցիչ Զբիգնեվ Ռեպաչկին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում` նշելով, որ այդ կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան նամակ է ստացել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անունից:



Հիշեցնենք, որ մինչ Ռեպաչկիի նշանակումը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի համակարգողն էր Լատվիայի ներկայացուցիչ Ռոմուալդաս Ռաժուկսը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---