ANCA. Թրամփի արգելքը կարող է սպառնալ ամերիկահայերին՝ մի լքեք երկրի տարածքը![]() 31 հունվարի 2017 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Դոնալդ Թրամփի՝ 7 մահմեդական երկրներից ներգաղթի արգելքի ու հայերի վրա արգելքի ազդեցության վերաբերյալ: Մասնավորապես, նշվում է, որդեռևս հասկանալի չէ, ինչպես է օրենքն ազդելու ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձանց ու նրանց ընտանիքների վրա: Կազմակերպությունը հորդորում է հայերին, ում բարեկամները կամ ընկերները արգելափակված են օդանավակայաններում, կապվել ANCA-ի հետ travel@anca.org մեյլով կամ (202) 775-1918 հեռախոսահամարով: Կազմակերպությունը հորդորում է նաև Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սիրիայից, Յեմենից, Սուդանից ու Սոմալիից ներգաղթած հայերին, որոնք չունեն ԱՄՆ անձնագիր, զերծ մնալ եկրի տարածքը լքելուց, քանի որ կա վտանգ, որ նրանց չեն թույլատրի վերադառնալ: Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ որպես փախստականներ հակասում է ԱՄՆ շահերին: «Ես սառեցնում եմ սիրիացի փախստականների մուտքը մինչ այն ժամկետը, երբ կորոշեմ, որ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք թույլ կտան ընդունել նրանց»,-աասվում է Թրամփի հրամանագրում: Սակայն Թրամփի հրամանագրում սողանցք կա փախստականների քանակի ավելացման համար` դիմումները քննելիս նախապատվությունը կտրվի կրոնական փոքրամասնություններին, որոնք հետապնդումների են ենթարկվում: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է օգնել սիրիացի քրիստոնյաներին: Կարդացեք նաև. ԱՄՆ գլխավոր դատախազը հեռացվել է աշխատանքից. Նա հրաժարվել է կատարել Թրամփի հրամանագիրը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |