«Սաբալանի գավաթ 2017». 4 տուրից հետո Ղարիբյանն ու Գաբուզյանը 4-13-րդ տեղերն են կիսում31 հունվարի 2017 - 14:05 AMT PanARMENIAN.Net - «Խազարի գավաթ» մրցաշարից անմիջապես հետո Մամիկոն Ղարիբյանն ու Սեդրակ Մաթևոսյանը մասնակցում են «Սաբալանի գավաթ 2017» մրցաշարին, որը կրկին Իրանում է անցկացվում։ Նրանց միացել են Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը և գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը։ Մրցաշարը, որին մասնակցում է 7 երկրի 54 շախմատիստ, մեկնարկել է հունվարի 28-ին։ Մասնակիցներն Իրանից են, Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ուկրանիայից, Տաջիկստանից և Իրաքից։ «Սաբալանի գավաթ 2017»-ում կայացել է 11 տուրից 4-ը, որի արդյունքում Մամիկոն Ղարիբյանն ու Հովհաննես Գաբուզյանը 3 միավորով կիսում են 4-13-րդ տեղերը, Հրայր Սիմոնյանը 2․5-ով 14-րդն է, իսկ Սեդրակ Մաթևոսյանը 2-ով՝ 27-րդը, գրում է Armchess.am-ը։ Իրանի, Իսպանիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները 3․5 միավորով զբաղեցնում են 1-3-րդ տեղերը։ Հունվարի 31-ին տեղի կունենան 5-րդ տուրի հանդիպումները։ «Խազարի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին Գաբրիել Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանն ու Սեդրակ Մաթևոսյանը։ Գաբրիել Սարգսյանը վաստակել էր 7 միավոր և արժանացել արծաթե մեդալի, իսկ Ղարիբյանը մրցաշարն ավարտեց 5․5 միավորով՝ գրավելով 22-րդ տեղը, Մաթևոսյանը 5 միավորով գրավեց 34-րդը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |