Մամեդյարովը դժգոհ է Լավրովի հետ բանակցություններից![]() 31 հունվարի 2017 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը դժգոհ է իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից: Այդ մասին նախարարը հայտարարել է Բաքվում Քաթարի ԱԳ նախարարի հետ բանակցությունների ավարտին տեղի ունեցած համատեղ ճեպազրույցում: «Չեմ կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները»,-ասել է Մամեդյարովը` մեկնաբանելով հունվարի 24-ին ՌԴ ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումը, հայտնում է Trend-ը: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է նաև, որ Մոսկվան ջանում է կազմակերպել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը: Մոսկվայում հունվարի 24-ի հանդիպմանը ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր` անդրադառնալով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին: «Փետրվարի 17-19-ը Մյունխենում տեղի կունենա Անվտանգության մյունխենյան խորհրդաժողովը, որի շրջանակում հանդիպում է նախատեսվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ»,-ասել է նա: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |