ՀՀ-ն և ԵՄ-ն կբանակցեն ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ![]() 31 հունվարի 2017 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծվելու է բանակցային խումբ: Ըստ որոշման, բանակցային խմբի ղեկավարը լիազորվում է ստորագրելու բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունները: Բանակցությունները միտված են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծմանը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: ԵՄ խորհուրդը 2016-ի դեկտեմբերի 1-ին ընդունել է մանդատ, որը Եվրոպական հանձնաժողովին թույլ կտա բանակցություններ սկսել Հայաստանի հետ ԵՄ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրի շուրջ: ԵՄ- Հայաստան ավիացիոն համաձայնագիրը, որպես հորիզոնական համաձայնագիր, կփոխարինի ԵՄ երկրներից յուրաքանչյուրի հետ կնքված առանձին համաձայնագրերին: Արդյունքում Եվրոպական միության ցանկացած երկրում գրանցված ավիաընկերություն կկարողանա ԵՄ անդամ մեկ այլ երկրի տարածքից չվերթեր իրականացնել դեպի Հայաստան` առանց տվյալ երկրների ավիացիոն իշխանությունների լրացուցիչ թույլտվության: Եվրոպական Միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի կնքումը նաև ԵՄ-ում գործող բյուջետային ավիաընկերություններին հնարավորություն կտա անարգել չվերթեր իրականացնել դեպի Հայաստան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |