Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը բրոնզ է նվաճել Ալմաթիի Ունիվերսիադայում![]() 31 հունվարի 2017 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող դահուկորդ Սերգեյ Միքայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալմաթիի ձմեռային Ունիվերսիադայում: Ոսկե մեդալի է արժանացել ՌԴ-ն ներկայացնող Դմիտրի Ռոստովցևը, նրա հայրենակից Վալերի Գոնտարը արծաթ է նվաճել: Սերգեյ Միքայելյանը 10 կմ մրցուղին անցել է 27 րոպե 04.5 վայրկյան արդյունքով` 52 վայրկյանով հետ մնալով չեմպիոնից, հայտնում է mir24.tv-ին: Սա Հայաստանի առաջին մեդալն է մրցումներում: Ռոստովցևի ցուցանիշն է 25 րոպե և 12.5 վայրկյան, Գոնտարը հետ է մնացել նրանից 14.7 վայրկյանով: Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանը ներկայացնում է միայն Սերգեյ Միքայելյանը: 2010-ին դառնալով Հայաստանի չեմպիոն, Միքայելյանը իրավունք ստացավ ներկայացնելու իր երկիրը Վանքուվերի ձմեռային Օլիմպիական խաղերում, որտեղ ազատ ոճով 15 կմ դահուկավազքում զբաղեցրեց 70-րդ տեղը: 2011-ի օգոստոսին նորվեգական Էուրե քաղաքում Միքայելյանը մասնակցեց աշխարհի երիտասարդական առաջնությանը: 17 կմ ազատ ոճով մրցավազքում Սերգեյը լավագույն ցուցանիշը գրանցեց՝ 35 րոպե 18 վայրկյան և գրավեց առաջին տեղը, իսկ 10,8 կմ եզրագծին հասավ երրորդը և արժանացավ բրոնզե պարգևին: Սոչիի Օլիմպիադայում դասական ոճով 15 կմ մրցաձևում Միքայելյանը գրավեց 46-րդ տեղը 87 մասնակիցների շարքում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |