ՀՀ բնակչությունը 2016-ին նվազել է 0.4%-ով![]() 31 հունվարի 2017 - 16:51 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2.986.500 մարդ: Ինչպես հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից, երկրի քաղաքային բնակչությունը կազմել է 1.901.700 մարդ, գյուղականը՝ 1.084.800 մարդ: 2016-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել էր 2.998.600 մարդ, հուլիսի 1-ի դրությամբ՝ 2.995.100 մարդ: Այսպիսով, 1 տարում ՀՀ բնակչությունը նվազել է 12100-ով կամ 0.4%-ով, կես տարում՝ 8600-ով կամ 0.28%-ով: 2015 թվականին ՀՀ մշտական բնակչությունը նվազել էր 12.000-ով կամ 0.4%-ով: Ընդ որում, Երևանի բնակչությունը շարունակում է աճել. 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 1.075.900 մարդ՝ 2016-ի հունվարի 1-ի 1.073.700 համեմատ: Կարդացեք նաև. ՀՀ-ն համարվում է ծերացող երկիր. Ծնելիությունը նվազել է 2,3%-ով ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |