«Սաբալանի գավաթ». 6-րդ տուրից հետո Գաբուզյանը կես միավորով է հետ մնում առաջատարից

«Սաբալանի գավաթ». 6-րդ տուրից հետո  Գաբուզյանը կես միավորով է հետ մնում առաջատարից

PanARMENIAN.Net - Իրանում շարունակվում է «Սաբալանի գավաթ 2017» մրցաշարը, որի շրջանակներում հունվարի 31-ին կայացել են 6-րդ տուրի հանդիպումները։ Հրայր Սիմոնյանն ու Մամիկոն Ղարիբյանը հաղթանակներ են տարել, իսկ Սեդրակ Մաթևոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը խաղացել են ոչ ոքի։

Վերջինս 4․5 միավորով կիսում է 2-5-րդ տեղերը՝ ընդամենը 0․5 միավորով հետ մնալով միանձնյա առաջատարից։

Մամիկոն Ղարիբյանն ու Հրայր Սիմոնյանը 4 միավորով համապատասխանաբար 7-րդ և 9-րդ տեղում են, իսկ Սեդրակ Մաթևոսյանը 3․5 միավորով 20-րդն է, գրում է Armchess.am-ը։

«Սաբալանի գավաթ 2017» մրցաշարը 11 տուր ունի: Փետրվարի 1-ին տեղի կունենան 7-րդ տուրի հանդիպումները, որտեղ Գաբուզյանի մրցակիցը մրցաշարի առաջատարն է։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---