Սպիտակ տունը հրաժարվել է իր ներկայացուցիչներին ուղարկել CNN-ի ծրագրերին 1 փետրվարի 2017 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տունը հրաժարվել է իր ներկայացուցիչներին ուղարկել CNN-ի ծրագրերին` այդպիսով զրկելով հեռուստաալիքը վարչակազմի դիրքորոշումն իր եթերում ներկայացնելու հնարավորությունից: «Մենք մեր ներկայացուցիչներին ուղարկում ենք այնտեղ, որտեղ, մեր կարծիքով, իմաստ ունի առաջ տանել մեր ծրագիրը»,-մեջբերել է թերթը Սպիտակ տան պաշտոնյաներից մեկի խոսքերը` հավելելով, որ CNN-ը դրանց շարքին չի դասվում: Սպիտակ տունն արգելքը մշտական չի համարում: Հեռուստաալիքի թղթակիցներց մեկն ասել է, թե այդպիսով փորձում են պատժել հեռուստաալիքն ու նվազեցնել վարկանիշը: Հայտնի է, որ Թրամփը բարդ հարաբերություններ ունի ամերիկյան ԶԼՄ-ների հետ, որոնց մեծամասնությանը մեղադրում է անաչառության բացակայության և ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ: Նա քննադատել է New York Times-ի և Washington Post-ի հրապարակումները, իսկ CNN-ը վերծանել է որպես Clinton News Network` Քլինթոնի լրատվական ցանց: Մինչդեռ Rasmussen Reports-ի հարցման համաձայն ամերիկացիների 57%-ը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած ներգաղթի սահմանափակմանը: Ընկերությունը հեռախոսային և համացանցային հարցում է կատարել` հետաքրքրվելով հասարակ ամերիկացիների կարծիքով այդ հարցի վերաբերյալ: Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Դոնալդ Թրամփի հրամանագրի վերաբերյալ` հորդորելով ամերիկահայերին չլքել երկրի տարածքը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |