WikiLeaks-ը Ֆրանսիայի նախագահության թեկնածուներին վարկաբեկող նյութեր ունի![]() 1 փետրվարի 2017 - 11:43 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks-ը իր տնօրինության տակ հազարավոր փաստաթղթեր ունի Ֆրանսիայի նախագահության թեկնածուներ Մարին Լե Պենի և Ֆրանսու Ֆիյոնի մասին, ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության, WikiLeaks-ը մոտ 3.500 ֆայլ ունի Ֆիյոնի և մոտ 1000 ֆայլ Լե Պենի մասին: Բովանդակության մասին ոչինչ չի ասվում: Վերոնշյալ քաղաքական գործիչների վերաբերյալ կասկածներ կան ֆինանսական մեքենայությունների առումով, իսկ Ֆիյոնի կնոջ պարագայում այժմ ստուգում է իրականացվում, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ֆիյոնը հաղթեց հանրապետականների ներկուսակցական ընտրություններում: Լե Պենը կմրցացկի նրա հետ նախագահական ընտրությունների առաջին փուլում, սակայն, ըստ հարցումների, նրան հազիվ թե հաջողվի երկրորդ փուլ անցնել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |