Պետդեպը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Դոնբասում![]() 1 փետրվարի 2017 - 17:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպը հորդորել է անհապաղ դադարեցնել կրակը Դոնբասում: Այդ մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: Ըստ Թոների, ԱՄՆ-ն «խորապես մտահոգված է բռնության վերջին բռնկումով» Ուկրաինայի արևելքում` Ավդեևկա և Յասինովատայա բնակավայրերի մոտ: Նա խոսել է «ուկրաինացի ԶՈւ շարքերում տասնյակ զոհերի» և «10-ը խաղաղ բնակչի» մահվան մասին: Թոները հավելել է, որ 17.000 քաղաքացիական անձ, այդ թվում 2500 երեխա զրկվել է ջրից, ջեռուցումից ու էլեկտրականությունից: «Կանխելու համար մեծ հումանիտար աղետը, կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և թույլ տալ ԵԱՀԿ դիտորդների մուտքը տարածաշրջան»,-ասել է Թոները: Ուկրաինայի ԱԳՆ-ն հունվարի 30-ին մեղադրեց «ռուսական ահաբեկչական ուժերին» իրավիճակը Դոնբասում սրելու մեջ: Ըստ Կիևի, հենց ՌԴ ԶՈւ-ն է գնակոծում տարածաշրջանը վերջին օրերին: ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն նամակ է հղել ՄԱԿ-ին` պահանջելով ՌԴ-ից «դադարեցնել մարտական գործողություններն Ուկրաինայի արևելքում և պահպանել հրադադարը»: ՌԴ-ն իր հերթին կոչ է անում Ուկրաինային «դադարեցնել զինված սադրանքները Դոնբասում և պահպանել հրադադարի ռեժիմը»: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |