Մոուրինյո. «Նման հանդիպումից հետո Մխիթարյանը պետք է խաղա, ամեն ինչ պարզ է»![]() 1 փետրվարի 2017 - 14:16 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանի օրինակով հայտարարել է, որ մեկնարկային կազմն ընտրելիս նա առաջնորդվում է նրանով, թե ով ներկա պահին ցույց է տալիս լավ ֆուտբոլ: «Ինչպես կարող եմ հենց նույն Միկիին թողնել պահեստայինների նստարանին, երբ նա հիմա ցույց է տալիս նման ֆուտբոլ: Ես դա անել չեմ կարող: Իրականում ես չեմ ընտրում կազմը, խաղացողներն են ընտրում իրենք իրենց, ես այստեղ եմ նրա համար, որ վերլուծեմ այն, ինչ իրենք անում են և լինել հնարավորինս արդար: Նման լավ հանդիպում անցկացնելուց հետո պետք է խաղա Միկին, ամեն ինչ պարզ է»,- ասել է Մոուրինյոն, մեջբերում է Armfootball.com-ը: ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության «ՄՅու» - «Հալ Սիթի» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:55-ին: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ուիգան Աթլետիկ» խաղի 74-րդ րոպեին գրոհ է սկսել, փոխանցել գնդակը Մարսիալին և ստանալով պատասխան փոխանցումը մոտ տարածությունից՝ երրորդ գնդակն է ուղարկել հյուրերի դարպաս: Մխիթարյանի գոլի շնորհիվ խաղի հաշիվը դարձել է 3:0: Խաղն ավարտվել է 4:0 հաշվով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |