ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստ է կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը![]() 1 փետրվարի 2017 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փետրվարի կեսին Մյունխենում կայանալիք Անվտանգության խորհրդաժողովի շրջանակում: Այդ մասին հայտնել է հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են առանձին խորհրդակցություններ անցկացնել փետրվարի կեսին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակում: Եթե նախարարները հետաքրքրվածություն դրսևորեն, մենք կկազմակերպենք նրանց համատեղ հանդիպումը»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 31-ին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկայում, եթե Ադրբեջանը չհրաժարվի: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Ընթերցեք նաև. Մամեդյարովը դժգոհ է Լավրովի հետ բանակցություններից ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |