ՄԻՊ-ը զբաղվում է զինգրքույկներում «անվավեր» գրառումների հարցով. ՊՆ-ից պարզաբանում է պահանջվել![]() 1 փետրվարի 2017 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է մի շարք զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին` քննարկելով զինգրքույկներում կատարած «անվավեր» գրառումները: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը: Ուսումնասիրվել են զինվորական գրքույկներում մարտական մասնակցության մասին գրառումներ չկատարելու, կատարված գրառումներում «անվավեր» նշում կատարելու կամ այդ գրառումները ջնջելու հետ կապված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաև խնդրի հետ կապված այլ մանրամասներ: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ներկայացրած հանգամանքների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է պաշտոնական ընթացակարգ: Ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ պարզելու համար ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ պահանջելով և համատեղ աշխատելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ: «Ազատություն» ռադիոկայանի տվյալներով՝ ապրիլյան պատերազմի մասնակից բազմաթիվ զինվորներ զորացրվում են զինգրքույկներում ռազմական գործողություններին իրենց մասնակցության մասին գրառումները կա՛մ ջնջված, կա՛մ փոփոխված՝ անվավեր նշումներով, մի շարք դեպքերում էլ ուղղակի առանց համապատասխան գրառման։ Կարդացեք նաև՝ ԼՂՀ ՊՆ. Զինգրքույկներում անվավեր ճանաչված գրառումներն անփութության արդյունք են ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |