Եվրախորհրդարանը հետաձգել է Վրաստանի համար վիզաների չեղարկման քվեարկությունը

Եվրախորհրդարանը հետաձգել է Վրաստանի համար վիզաների չեղարկման քվեարկությունը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը հետաձգել է Վրաստանի համար վիզաների չեղարկման մասին տեխնիկական պայմանավորվածության վերաբերյալ քվեարկությունը, որը պետք է անցկացվեր փետրվարի 2-ին Բրյուսելում կայանալիք ընդլայնված նիստում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը Եվրախորհրդարանի վրա հղումով:

«Վրաստանի համար վիզաների չեղարկման հարցում ԵՄ Խորհրդի և Եվրախորհրդարանի միջև պայմանավորվածությունների վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է»,-ասել են մամուլի ծառայությունում:

2016-ի դեկտեմբերի 15-ին հայտարարվել էր, որ Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար կարճատև ուղևորությունների դեպքում մուտքի արտոնագրերի չեղարկմանը, և որ որոշումը պետք է հաստատվի ԵՄ Խորհրդի կողմից: Եվրախորհրդարանի Վրաստանի գծով զեկուցող Անդրես Մամիկինսը հայտարարել էր, որ 2017-ի ապրիլից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա մեկնել առանց մուտքի արտոնագրի:

Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման մասին համաձայնագիրն ուժի մեջ պետք է մտնի ԵՄ գործընկեր ցանկացած երկրի մասով առանց վիզաների ռեժիմի կասեցման մեխանիզմի հետ միաժամանակ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---