Վայոց Ձորի դպրոցներում համակարգչային դասասենյակներ են բացվելու

Վայոց Ձորի դպրոցներում համակարգչային դասասենյակներ են բացվելու

PanARMENIAN.Net - Հայաստանի մարզերի դպրոցներում համակարգչային դասասենյակներ հիմնելու շարունակականությունը քննարկվել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի և Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Սանգվան Յոգեշվարին և փոխդեսպան Պռաշանտ Կումար Դասի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցեր:

Ընթացքում է համակարգչային դասասենյակների հիմնումը Վայոց Ձորի մարզի հանրակրթական բոլոր 50 դպրոցում, որտեղ ընդհանուր առմամբ ուսանում է մոտ 6800 աշակերտ: Դասասենյակները կհամալրվեն անհրաժեշտ կահույքով և համակարգչային տեխնիկայով՝ ընդհանուրը 347 համակարգիչ և 50 տպիչ:

Հնդկաստանից ժամանած մասնագետների աջակցությամբ դասասենյակները կապահովվեն համացանցով և ներքին ցանցով` ինտերնետային տեղեկատվությունը հասանելի դարձնելով դպրոցներում ուսանող աշակերտների և մանկավարժական կազմի համար: Հիմնադրամի և Վայոց Ձորի մարզպետարանի աջակցությամբ վերապատրաստված ինֆորմատիկայի ուսուցիչներն ու օպերատորներն էլ համակարգչային գիտելիքներ կդասավանդեն աշակերտներին:

«Համակարգչային դասասենյակների հիմնումը Հնդկաստանի կառավարության հետ համատեղ ծրագրի երկրորդ փուլն է. 2012 թ.-ին համակարգչային դասասենյակներով է ապահովվել Տավուշի մարզի 72 դպրոց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---