ՀՀ-ում և ԼՂՀ-ում փակ ճանապարհներ կան. Լարսը բաց է![]() 2 փետրվարի 2017 - 08:59 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ի ժամը 08.20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր, Ձորագյուղ, Հարթավան, Երնջատափ, Քուչակ, Եղիպատրուշ, Շենավան, Արագած, Վարդենուտ, Արայի համայնքային ավտոճանապարհները, Հ-1 ավտոճանապարհի Ջրաբեր-Աբովյան, Հ-2 ավտոճանապարհի Կոտայք-Զառ, Հ-5 ավտոճանապարհի Նոր գեղի-Լուսակերտ, Հ-18 ավտոճանապարհի Վանանդ-Բագարան, Բաղրամյան-Շենիկ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Մ-16 ավտոճանապարհի Ոսկեպարի ոլորանները՝ բեռնատարների համար, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք գյուղի համայնքային ավտոճանապարհները, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակի ոլորանները, Արագածոտնի մարզի Մաստարա, Զովասար, Գառնահովիտ համայնքային ավտոճանապարհները, Կոտայքի մարզի միջհամայնքային, Շիրակի մարզի բոլոր համայնքային ավտոճանապարհները: Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Սարավան հատվածում, Շիրակի մարզում Մ-1 և Մ-7 ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները: Փետրվարի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Փետրվարի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |