Միլս. Քառօրյա պատերազմն ուրվագծեց ազգային անվտանգությունում կոռուպցիայի ազդեցությունը 2 փետրվարի 2017 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի ու տնտեսական զարգացման, կոռուպցիայի ու իրավունքի գերակայության միջև կապը միշտ ակնհայտ է եղել, սակայն վերջին շրջանում հաճախակի են դարձել այն խոսակցությունները, որ կոռուպցիան կարող է անդրադառնալ ազգային անվտանգության վրա ու վտանգել այն: Նման միտք է արտահայտել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը փետրվարի 1-ին Հայ-ամերիկյան առևտրային պալատի (ՀԱԱՊ) կազմակերպած միջոցառմանն ունեցած իր ելույթում՝ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար պարտադիր չէ պաշտոնյային կաշառք ստանալիս բռնացնել, բավական է հայտարարագրերը նայել: «Երբ 15 ամիս առաջ ՀԱԱՊ-ում իմ ելույթի ժամանակ ես նշեցի կոռուպցիայի ու ազգային անվտանգության շփման եզրերի մասին, շատերը դա զարմանքով ընդունեցին, շատերն ուշադրություն չդարձրեցին: Ամենևին չեմ ուզում ասել, որ դա իմ շնորհիվ է, բայց այժմ քաղաքական բանավեճերում այդ հարցին ավելի անկեղծ անդրադարձ է կատարվում, հնչում են կառավարության կողմից լուրջ քայլեր ձեռնարկելու առաջարկներ: Քառօրյա պատերազմի օրերին և հաջորդիվ հանրային բանավեճերում ուրվագծվեց այն քայքայիչ ազդեցությունը, որ կոռուպցիան կարող է ունենալ ազգային անվտանգության հարցերում և հանրության ուշադրությունը բևեռվեց այդ խնդրին», - ասել է նա: Այնուհանդերձ, դեսանի կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարում բովանդակալի առաջընթաց ունենալու համար կառավարությունը պետք է հանդես բերի քաղաքական կամք: «Կառավարությունը պետք է ամրապնդի ու լիազորություններ տա հանրային հաստատություններին՝ բոլոր մակարդակներում և հստակ ուղերձ հղի վերևից, որ կոռուպցիան այսուհետ չի հանդուրժվելու և որ ոչ ոք օրենքից վեր չէ: Քանի դեռ այս ուղերձը չկա, իրապես փոխակերպող ազդեցությամբ փոփոխություն չի կարող տեղի ունենալ», - նշել է դիվանագետը: Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամությանը, որի մասին հրապարակավ ասել է, դեսպանը ՀՀ կառավարության քննությանը ներկայացրեց 2 կոնկրետ առաջարկ. «Նախ՝ առաջարկում եմ ամրապնդել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունները՝ որպես անկախ կառույց: Նշանակալի փոփոխություններ են եղել Վարչական իրավախախտումների օրենսգրքում և Քրեական օրենսգրքում՝ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնողների համար սահմանելով պատժամիջոցներ տուգանքի, ազատազրկման և մինչև 3 տարի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու տեսքով: Սակայն դեռ ավելին պետք է արվի: Լուծումներից մեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննություն կարող է սկսվել, եթե պետական պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի: Հայկական լրատվամիջոցները հայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում և կարողանում են վերհանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելին են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանց հիման վրա քայլեր ձեռնարկելու միտումներ չկան»: Դեսպանի մյուս առաջարկն էլ այն էլ այն է, որ կառավարությունը պետք է ամբողջովին անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծի, որը կունենա քննություն ու քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն: Ռիչարդ Միլսն անդրադառնալով դեռևս Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք հակակոռուպցիոն խորհրդի համար ԱՄՆ ՄԶԳ-ի՝ մոտ 800 հազար դոլար ֆինանսավորմանը, հիշեցրեց, որ այս ֆինանսավորումը մեր հանրության շրջանում միանշանակ չընդունվեց ր խիստ քննադատվեց. «Ի պատասխան մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք աշխատել հայաստանյան ցանկացած պետական հաստատության հետ, որը հանդես է բերում կոռուպցիայի դեմ պայքարելու հանձնառություն, բայց դրա հետ մեկտեղ մեր շարունակական աջակցությունը Հակակոռուպցիոն խորհրդին պայմանավորված էր չափելի կամ շոշափելի արդյունքների ապահովմամբ: Քանի որ մինչ այժմ Հակակոռուպցիոն խորհուրդն առաջընթաց չի ունեցել, այս պահի դրությամբ վերջինիս աջակցելու համար նախատեսված միջոցների 2.5%-ից պակասն է փաստացի հատկացված: Հուսով եմ այս փաստը կփարատի բազմաթիվ մարդկանց այն կասկածները, որ ԱՄՆ ՄԶԳ-ն այս գումարը պորտֆելի մեջ դրած ամբողջությամբ հանձնել է Խորհրդին. մենք ԱՄՆ կառավարությունն ենք ներկայացնում, մենք Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի կերպարներ չենք: Մենք Վարչապետին հայտնել ենք, որ մենք կարիք ունենք տեսնել առաջընթաց Խորհրդի կողմից, ր ես տեղյակ եմ, որ նա ուզում է վերակազմավորել Խորհուրդը ր վերանայել վերջինիս աշխատանքը: Վարչապետի հետ մեր քննարկումների հիման վրա մենք որոշում կկայացնենք հետագա քայլերի, այդ թվում Խորհրդին հետագա աջակցություն ցուցաբերելու կամ այդ միջոցներն այլ հակակոռուպցիոն մեխանիզմների ուղղելու վերաբերյալ»: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ |