Instagram-ում հնարավոր կլինի միանգամից մի քանի լուսանկար հրապարակել 2 փետրվարի 2017 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Instagram-ում հնարավոր կլինի միանգամից մի քանի լուսանկար հրապարակել: Գործառույթը ավելացվել է Android-ի համար Instagram-ի բետա տարբերակին, գրում է Hi-Tech-ը Droid Life-ի վրա հղումով: Այժմ մի քանի լուսանկար կարող են տեղադրել միայն գովազդատուները, սակայն շուտով այդ գործառույթը հասանելի կլինի բոլորին: Բետա թեստավորման ծրագրի մասնակիցները հայտնաբերել են այդ գործառույթը Android-ի համար բետա տարբերակում: Հավանաբար, iOS-ի համար Instagram-ում այդ հնարավորությունը ևս կներմուծվի: Մի քանի լուսանկար կամ տեսանյութ գրառման մեջ ավելացնելու համար հարկավոր է առաջին նկարի վրա կարճ սեղմումի փոխարեն դիպչել նկարին և մատը պահել դրա վրա: Դրանից հետո հնարավոր կլինի մինչև 10 լուսանկար կամ տեսանյութ ընտրել, ինչպես նաև նույն ֆիլտրը կամ տարբեր ֆիլտրեր օգտագործել և հետո հրապարակել ֆոտոշարով: Օգտատերերը կկարողանան հավանություն տալ ինչպես գրառմանը, այնպես էլ յուրաքանչյուր լուսանկարին առանձին: Սակայն, դեռևս գործառույթն ամբողջական չի աշխատում բետա տարբերակում: Ֆոտոշարը հրապարակելիս հավելվածը սխալով փակվում է: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |