Ռուսաստանը վերականգնում է սահմանային հսկողությունը Բելառուսի հետ սահմանին![]() 2 փետրվարի 2017 - 12:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԴԾ-ն սահմանային գոտի է ստեղծում Բելառուսի հետ սահմանին` Պսկովի, Սմոլենսկի և Բրյանսկի շրջաններում: Գերատեսչության համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Նշվում է, որ որոշումը կայացվել է «ՌԴ պետական սահմանի պահպանության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով»: Ըստ փաստաթղթերի, ԱԴԾ սահմանային տարածաշրջանային վարչությունները պետք է հաստատեն սահմանամերձ գոտի անձանց և տրանսպորտի մուտքի վայրն ու ժամկետը, ինչպես նաև կազմակերպեն զգուշացնող նշանների տեղադրում: Ավելի վաղ Բելառուսն առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանեց ավելի քան 80 պետությունների քաղաքացիների համար, որոնք երկիր են ժամանում օդանավակայանով` ոչ ավելի, քան 5 օրով: Հրամանագիրը վերաբերում է Եվրոպայի, 39 երկրի, ինչպես նաև տարածվում է Բրազիլիայի, Ինդոնեզիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և այլ պետությունների վրա: Ընդ որում, Մոսկվայի և Մինսկի միջև գործում է ազատ տեղաշարժի ռեժիմը, ինչը նշանակում է, որ առանց վիզա Բելառուս ժամանած օտարերկրացիները կարող են ապօրինաբար Ռուսաստան մեկնել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |