Թուրքիայից էներգիայի արտահանումը 2016-ին նվազել է մոտ 28%-ով![]() 2 փետրվարի 2017 - 12:46 AMT PanARMENIAN.Net - 2016թ. զգալիորեն նվազել են Թուրքիայից էներգիայի արտահանման ծավալները: 2016-ին այդ ցուցանիշը կազմել էր 27 մլրդ 155 մլն դոլար՝ 2015թ. համեմատ նվազելով 28.2 տոկոսով, Hürriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: 2015թ. էներգիայի արտահանման ընդհանուր արժողությունը կազմել էր 37 մլրդ 843 մլն 294 հզ դոլար: Համաձայն արտաքին առևտրի վիճակագրության՝ 2016-ին Թուրքիայից բոլոր արտահանումների ընդհանուր արժեքը կազմել էր 198 մլրդ 601 մլն դոլար: Դրանից $27 մլրդ 155 մլն-ը ստացվել էր հանքային վառելիքի, հանքային յուղերի և դրանց թորման արդյունքում ձեռք բերված բոլոր տեսակի նյութերի արտահանումից: Թուրքիայի էներգետիկ ռազմավարության և քաղաքականության հետազոտական կենտրոնի (TESPAM) նախագահ Օղուզհան Աքյեները նշել է, որ այս անկումը պայմանավորված է մասնավորապես նավթի և բնական գազի գների նվազմամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |