«Գահերի խաղի» երկրպագուները` նոր եթերաշրջանի հավանական զոհերի մասին 2 փետրվարի 2017 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Sports Betting Experts կայքի աշխատակիցները հարցում են անցկացրել «Գահերի խաղը» հեռուստասերիալի 10.000 երկրպագուների շրջանում և կազմել են այն կերպարների վարկանիշը, որոնք, ըստ հեռուստադիտողի, կզոհվեն նախագծի 7-րդ եթերաշրջանում: Ցանկի առաջին հորիզոնականում է հայտնվել Տեոն Գրեյջոյը: Այս հերոսին մահ է գուժում հարցման մասնակիցների 14%-ը: Երկրորդ տեղում է Մելիսանդրան` 8%-ով: 3-րդը Դավոս Սիվորտն է, 4-ը` Ջորահ Մորմոնտը, գրում է Lenta.ru-ն Entertainment Weekly-ի վրա հղումով, որը Sports Betting Experts-ի գործընկերն է: Բացի այդ, սերիալից դուրս մնալուն հավականում են նաև Ջեյմս և Սերսեյա Լանիսթերները, ինչպես նաև Էուրոն Գրեյջոյը: Ֆենտեզի սերիալի վերջին, 8-րդ եթերաշրջանի նկարահանումները կմեկնարկեն սեպտեմբերին: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: Ընթերցեք նաև. UFC չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հերքել է հնարավոր մասնակցությունը «Գահերի խաղին» Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |