Հետազոտություն. Հայ օգտատերերի 5%-ն է արգելափակում գովազդը համացանցում![]() 2 փետրվարի 2017 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Գովազդի արգելափակման մակարդակը Հայաստանում այժմ 5% է: Այդպիսի տվյալներ են բերվում իռլանդական PageFair ընկերության նոր գլոբալ զեկույցում: 20 հայ օգտատերերից մեկն է արգելափակում համացանցային գովազդը, որով փորձում են վաստակել հրատարակիչներն ու մեդիա ընկերությունները: Նույն ցուցանիշն է արձանագրվել նաև հարևան Վրաստանում: Մինչդեռ Ռուսաստանում և Թուրքիայում այդ ցուցանիշը 6% և 7% է համապատասխանաբար: Ադրբեջանի և Իրանի տվյալներն անհասանելի են: Ըստ PageFair-ի հետազոտության, որը վերլուծել է 73 երկրի տվյալներ, համացանցային գովազդի արգելափակման ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հունաստանում և Իռլանդիայում` 39-ական տոկոս, որին հաջորդում է Գերմանիան` 29% ցուցանիշով: Զեկույցում ասվում է նաև, որ այժմ 615 մլն սարք է արգելափակում գովազդը, որոնց քանակն ամեն տարի ավելանում է 30%-ով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |