ԱՄՆ-ն առաջին անգամ դեմ է արտահայտվել Իսրայելի կողմից ավանների կառուցմանը 3 փետրվարի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն առաջին անգամ հայտարարել է, որ Իսրայելի կողմից նոր ավանների կառուցումը գրավյալ տարածքներում կարող է խանգարել խաղաղության հաստատմանը: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ հարցում վերջնական կարծիք կկազմի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը: «Մենք չենք կարծում, որ ավանների գոյությունը խոչընդոտում է խաղաղությանը, սակայն, նոր բնակավայրերի կառուցումը կամ եղածների ընդլայնումը կարող է օգտակար չլինել նպատակին հասնելու համար»,-ասվում է փաստաթղթում, գրում է dw.com-ը: Թրամփի և Նեթանյահուի հանդիպումը կայանալու է փետրվարի 15-ին: Հունվարի ավարտին Իսրայելի կառավարությունն արդեն 3 անգամ հավանություն է տվել ավանների կառուցմանն Արևելյան Երուսաղեմում` ավելի քան 500 միավոր, և Հորդանանի Արևմտյան ափին` 2500 և 3000 տուն: 2016-ի ավարտին կառուցման նախագիծը ժամանակավորպես սառեցվել էր մինչ ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությունը: ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով պահանջվում է Իսրայելից դադարեցնել ավանների կառուցումը պաղեստինյան տարածքներում, այդ թվում Արևելյան Երուսաղեմում: Չնայած Իսրայելի բազում հորդորներին, ԱՄՆ-ն, հակառակ իր վարքագծի, ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ, վետո չդրեց և նախագիծն ընդունվեց: Բանաձևը, որը սկզբից առաջարկել էր Եգիպտոսը, իսկ հետո հանել քվեարկությունից, կրկին քվեարկության դրվեց ՄԱԿ ԱԽ-ում Սենեգալի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի և Վենեսուելայի կողմից: Նեթանյահուն նաև կարգադրել է ԱԳՆ-ին մեկ ամսվա ընթացքում վերանայել Իսրայելի հարաբերությունները ՄԱԿ հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են |