Հայաստան ժամանող էստոնացիների համար վիզային կարգի վերացումը կխթանի տնտեսական կապերը

PanARMENIAN.Net - Բրյուսել կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է իր էստոնացի գործընկեր Ուրմաս Պաէտի հետ: Հանդիպման ընթացքում Էստոնիայի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանել Էստոնիայի քաղաքացիների համար` նշելով, թե դա կնպաստի տնտեսական եւ զբոսաշրջային շփումների ակտիվացմանը: Վ.Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրագործման գործընթացը: Ընդ որում նշվել է ԵՄ-ի հետ համագործակցության կարեւորությունը:



Բացի այդ, կողմերը քննարկել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ տնտեսական հարաբերություններին, Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում երկու երկրների գործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է BNS գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---