ANCA-ն կոչ է անում Կոնգրեսին աշխատել հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների զարգացման ուղղությամբ 3 փետրվարի 2017 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների զարգացմանն ուղղված խնդրագիր է տարածել, որով կոչ է անում Կոնգրեսին աշխատել հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների զարգացման ուղղությամբ: Հանձնախումբը կոչ է արել մարդկանց, միանալով խնդրագրին, դիմել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններում երեք առաջնահերթության ուղղությամբ ակտիվ աշխատելու հարցով: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է դեսպան Ռիչարդ Միլսի և Երևանում ԱՄՆ դեսպանատան ամբողջ թիմի առաջընթացն ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում, ինչպես դա արտացոլված է այն փաստում, որ երկու ամերիկյան ընկերություն ավելի քան 500 մլն դոլար կներդնեն Հայաստանում առաջիկա մի քանի տարիների ընթացքում, ասված է հայտարարությունում: «Շատ ավելին, իհարկե, պետք է արվի: Եկեք հենվենք այս առաջընթացի վրա՝ աջակցելով հաջորդ քայլերին երկկողմ առևտրի ընդլայնման համար»,- ասված է հայտարարությունում: Որպես հաջորդ քայլեր են նշվում հարկային պայմանագիրը, որը կվերացնի երկու երկրների իրավասությունների տակ գործող ընկերությունների գրանցած շահույթների կրկնակի հարկման վտանգը, Հայաստանի դպրոցներում գիտությունը, տեխնոլոգիաները, ինժեներությունը և մաթեմատիկան ֆինանսավորելու համար նախատեսված Millennium Challenge Corporation-ի դրամաշնորհի խրախուսումը և Լոս Անջելեսի ու Երևանի միջև ուղիղ կոմերցիոն և բեռնատար թռիչքների գործարկման աջակցությունը: Ինչպես նշված է հայտարարությունում, ներդրումներից մեկն էներգետիկայի ոլորտում է, մասնավորապես Որոտանի հիդրոէլեկտրակայանում, իսկ մյուսը՝ հանքարդյունաբերության, մասնավորապես՝ Ամուլսարի հանքում: 2016թ. «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց Որոտանի հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, և այժմ այն ամենախոշոր եզակի ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում և առաջին ամերիկյան ներդրումը Հայաստանի էներգահամակարգում: Այս մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը փետրվարի 1-ին Հայ-ամերիկյան առևտրային պալատի (ՀԱԱՊ) կազմակերպած միջոցառմանն ունեցած իր ելույթում՝ նշելով, որ «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար և նաև առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |