Գիտնականները պարզել են, թե որքան կարելի է աշխատել շաբաթվա ընթացքում առանց առողջությանը վնասելու 3 փետրվարի 2017 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ավստրալացի գիտնականները պարզել են, թե առավելագույնը քանի ժամ կարելի է աշխատել շաբաթական առողջությունը պահպանելու համար: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Social Science & Medicine հանդեսում: Առողջ ապրելակերպի համար մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական աշխատել 39 ժամից ոչ ավելի: Եթե այդ ժամանակն ավելին է, ապա, ըստ փորձագետների, դա կարող է հոգեբանական և ֆիզիկական խախտումներ առաջացնել, քանի որ մարդը չի կարողանա պատշաճ ժամանակ տրամադրել իրեն` մասնավորապես, սննդի և հիգիենայի առումով, գրում է Lenta.ru-ն Ավստրալիայի ազգային համալսարանի վրա հղումով: Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել` վերլուծելով ավելի քան 8000 ավստրալացիների աշխատանքային օրվա տևողությունը և նրաց առողջական վիճակի մասին տվյալները: Մասնագետները խորհուրդ են տալիս կրճատել աշխատաժամերը 24-65 տարեկան քաղաքացիների մոտ 2/3-ին, որոնք շաբաթական 40 ժամից ավելի են աշխատում: Հեղինակները հատկապես շեշտում են կանանց ծանրաբեռնվածությունը, որոնց մեծ մասը նաև տնային աշխատանք է կատարում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները |