Facebook-ի բջջային հավելվածը նոր գործառույթ ունի. «Գտնել մարդկանց» 3 փետրվարի 2017 - 14:13 AMT PanARMENIAN.Net - iOS-ի և Android-ի համար Facebook-ի բջջային հավելվածում հայտնվել է «Գտնել մարդկանց» (Discover People) գործառույթը, որը թույլ է տալիս ուղեկիցներ գտնել առաջիկա միջոցառման համար, կապ հաստատել աշխատակիցների հետ կամ զուգընկեր գտնել ժամադրության համար: 2016-ի աշնանն այս գործառույթը գործարկվել է Նոր Զելանդիայի և Ավստրալիայի օգտատերերի համար, իսկ այժմ կգործի ամբողջ աշխարհում: «Գտնել մարդկանց» գործառույթն այն բաժնում է, որտեղ ներկայացված են մերձավոր ընկերները, միջոցառումներն ու խմբերը: Բաժնին հպվելիս հարկավոր է ներկայանալ` կարճ հաղորդագրություն գրել, թե ում և ինչի համար եք դուք որոնում և ներբեռնել ակտուալ լուսանկարը, գրում է TJournal-ը Techcrunch-ի վրա հղումով: Ներքևում հայտնվում են մերձավոր ծանոնթերը, ընկերակցություն փնտրող այլ մարդիկ, ինչպես նաև նախորդ և սպասվող իրադարձությունները: Ցանկում չկան ձեր ընկերները, քանի որ գործառույթն ուղղված է նոր մարդկանց հետ ծանոթանալուն: Նույն կերպ են աշխատում Tinder հավելվածը, որն օգնում է զուգընկեր գտնել մերձակայքում, և LinkedIn-ը, որի միջոցով կարելի է գործարար կապեր հաստատել: Շատերին կարող է նոր գործառույթը դուր չգալ, քանի որ այլ մարդիկ կարող են դիտարկել նրանց էջը` մտնելով ընդհանուր միջոցառումների բաժնի միջոցով: Ընկերությունն արդեն ունեցել է նմանատիպ խնդիր, երբ գործարկում էր «Ընկերները մոտակայքում» գործառույթը: Սոցցանցերի որոշ օգտատերեր չցանկացան կիսվել իրենց տեղակայման վայրով, այդ պատճառով նոր բաժինը մեծ տարածում չստացավ: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |