ԵՄ-ն համաձայն չէ բաժանել Կոսովոն սերբական եւ ալբանական մասերի

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը մերժեց Կոսովոն էթնիկ` սերբական եւ ալբանական մասերի բաժանելու գաղափարը: Ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Օլի Ռենը Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչի հետ բանակցություններից հետո հայտարարեց, թե նման բաժանումը չի համապատասխանում Կոսովոյի խնդրով միջազգային միջնորդների շփման խմբի սկզբունքներին: Կոսովոն կիսելու գաղափարն որպես փոխզիջում Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ առաջարկել են Նիդերլանդները: Եվրամիությունը եւ մյուս միջնորդները մտավախություն ունեն, որ նման որոշումը վտանգավոր նախադեպ կստեղծի, հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---