Ֆրանսիայի վարչապետ. Հարձակումը Լուվրի մոտ պարեկող զինվորականների վրա ահաբեկչություն էր![]() 3 փետրվարի 2017 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնյովը ահաբեկչություն է որակել Լուվրի մոտ պարեկող զինվորականների վրա հարձակումը: Փետրվարի 3-ի առավոտյան մաչետեով զինված անհայտ անձը, «Ալլահ Աքբար» բղավելով, հարձակվել է Լուվրի մոտ պարեկային ծառայություն իրականացնող զինվորականների վրա: Ի պատասխան զինվորականները կրակ են բացել: Հարձակվողը վիրավորում է ստացել որովայնի շրջանում և հոսպիտալացվել է: Թեթև վիրավորումներ է ստացել նաև զինծառայողներից մեկը: «Հարձակման է ենթարկվել զինվորականը, որը կատարում էր իր պարտականությունները: Ակնհայտ է, որ հարձակումն ահաբեկչական բնույթի էր: Հարկավոր է զգույշ լինել, բայց ես ունեմ այդ տեղեկությունը»,-ասել է Կազնյովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Փարիզի ոստիկանապետ Մշել Կադոն ևս հայտարարել էր, որ հարձակվողի բացականչությունները հուշում են, որ նա ահաբեկչական գործողություն էր ծրագրել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |