ՀՀ-ն մոտ $45 մլն-ի մարդասիրական օգնություն է ստացել. Մեծ մասն ԱՄՆ-ից և ԵՄ-ից է 3 փետրվարի 2017 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների՝ 2016թ. հունվար-դեկտեմբերին որպես մարդասիրական օգնություն ՀՀ է ներմուծվել 7.631.200 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է մոտ 21.5 մլն դրամ կամ $45.630.000: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Ստացված օգնության 51.7%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14.3%-ը` մանածագործական իրերը, 7.3%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.1%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 5.8%-ը` սարքեր և ապարատները, իսկ 13.8%-ը` մնացած ապրանքները: 2016թ-ին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 21%-ը ԱՄՆ-ն է տրամադրել, 24,2%-ը՝ Եվրամիության երկրները, 16,9%-ը՝ Շվեյցարիան, 14.2%-ը՝ Չինաստանը: Ֆինանսների նախարարության կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների համաձայն, 2015-ի հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 4 մլն 525 հազար տոննա ապրանք: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, դրա արժեքը կազմել է 19.1 մլրդ դրամ կամ 40 մլն դոլար: Առավել մեծ չափով հումնատիր օգնություն Հայաստան եկել է Շվեյցարիայից` 23.2%, ԱՄՆ-ից` 23%, ԵՄ երկրներից` 23.8%: ԱՊՀ երկրներից Հայաստան եկած օգնությունը կազմում է ընդհանուրի 1.6%, Ռուսաստանից` 0.2%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |