Թրամփը հայտարարել է՝ Օբամայի չափ բարի չի լինի Իրանի հանդեպ![]() 3 փետրվարի 2017 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այնքան «բարի» չի լինի Իրանի հանդեպ, որքան Բարաք Օբաման: «Իրանը կրակի հետ է խաղում` նրանք չեն գնահատում, թե որքան «բարի» էր իրենց նկատմամբ Օբաման: Բայց ոչ ես»,-գրել է Թարմփը Twitter-ի իր միկրոբլոգում: Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է պատրաստում Իրանի դեմ, որոնք կարող են ուժի մեջ մտնել արդեն ընթացիկ շաբաթում: Ըստ Reuters-ի աղբյուրի, պատժամիջոցներ կարող են սահմանվել 8 կազմակերպության դեմ` ահաբեկչությանը սատարելու մեղադրանքով, և մոտ 17-ի դեմ` ըստ ԱՄՆ ավելի վաղ հրապարակված հրամանագրի զանգվածային ոչնչացման զենքի տարածման մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պատժամիջոցները մասնակիորեն կսահմանվեն ի պատասխան Իրանում բալիստիկ հրթիռների փորձարկման: Ենթադրվում է, որ պատժամիջոցները չեն վերաբերի Իրանի հետ միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին համաձայնագրին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |