Forbes. Ռոնալդուն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է![]() 3 փետրվարի 2017 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը, որտեղ 100 մարդ է ներառված: Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել ոչ միայն մարզիկների աշխատավարձերը, այլ նաև նրանց եկամուտները գովազդից ու հովանավորների հետ համաձայնագրերից: Ցանկի առաջին հորիզոնականում պորտուգալական «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: Նրա եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 88 մլն դոլար: Երկրորդ հորիզոնականում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որի եկամուտը կազմում է 81.4 մլն դոլար: Առաջին եռյակը եզրափակում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Քլիվլենդ Կավալյերս» ակումբի անդամ Լե Բրոն Ջեյմսը` 77.2 մլն դոլար եկամուտով, հայտնում է soccer.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |