Մինչև 4 մլն դրամ հարկային խախտումները կապաքրեականացվեն![]() 3 փետրվարի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Նախատեսվում է բարձրացնել հարկերը չմուծելու համար քրեական պատասխանատվության շեմը՝ 2 մլն դրամից դարձնելով 4 մլն-ի։ Փետրվարի 3-ին, ներկայացնելով ՔՕ–ում փոփոխությունների նախագիծը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին նշել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Եթե մինչև այժմ 2 մլն և ավելի դրամի հարկերից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվություն էր ենթադրվում, ապա հիմա այդ շեմը դառնում է 4 մլն դրամ: ԱԺ պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանի դիտարկմամբ, սրանով համաներում է հայտարարվում և մինչև 4 մլն դրամ հարկային խախտումներն ապաքրեականացվում են: Առաջարկվող իրավակարգավորմամբ, վերանայվել են նաև «չարամտորեն խուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները, որոնք, ըստ նախարարի, նախկինում մի շարք խնդիրներ էին առաջացնում և դժվարացնում ապացուցելը, թե օրինակ, որ դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը կամ տուրքը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ որ դեպքում այն չարամտություն չի պարունակում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |