Հոկտեմբերին Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը կընդգրկվի Ֆրանսիայի Սենատի օրակարգում 6 սեպտեմբերի 2007 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հարաբերությունները Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ շատ ամուր են ոչ միայն պետական մակարդակով, մենք վաղեմի եղբայրական կապեր ունենք Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդը: «Ֆրանսիացի սոցիալիստները մեծապես նպաստել են Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հենց մենք ենք եղել օրինագծի հեղինակները 2001 թվականին, երբ խորհրդարանի երկու պալատները ճանաչեցին Ցեղասպանությունը: Մենք ենք նաեւ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի հեղինակները, որն ընդունվել է խորհրդարանի ստորին պալատում: Հոկտեմբերին օրինագիծը կմտնի Սենատի օրակարգ, եւ ես կարծում եմ, որ այն կհաստատվի»,-ասել է Հոլանդը: Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ պատվիրակության այցի հիմնական նպատակը առավել սերտ համագործակցության հաստատումն է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական ոլորտում: «Այդ մասին մենք խոսել ենք Հայաստանի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ հանդիպումներում»,-նշել է Ֆ.Հոլանդը: Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության պատվիրակությունը Հայաստանում է գտնվում ՀՅԴ հրավերով: Երկու կուսակցությունները համաշխարհային Սոցիալիստական Ինտերնացիոնալի կազմակերպության անդամներ են: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |