ԵՄ ներկայացուցիչը ՀՀ-ին կոչ է արել կենտրոնանալ վիզաների դյուրացման համաձայնագրի վրա![]() 3 փետրվարի 2017 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենը ՀՀ-ին խորհուրդ է տվել Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացման ռեժիմի փոխարեն ձգտել, որպեսզի առավելագույնս օգտագործվի Հայատանի հետ կնքված վիզաների դյուրացման համաձայնագիրը: «Մեր հարաբերությունները հիմա Հայաստանի հետ շատ հետաքրքիր կետի են հասել, մենք նոր փուլի ենք անցնում, բանակցում ենք նոր համաձայնագրի շուրջ և հուսով ենք, որ կկարողանանք կնքել այն շատ շուտով, ինչը կնախատեսի տարբեր բնագավառներում մեր հարաբերությունների էական խորացում և հարստացում: Սկսած պետական կառավարումից մինչև դատական բարեփոխումների ոլորտում աշխատանք, կապակացվածության, տրանսպորտի, էներգետիկայի, էներգախնայողության խնդիրներ, տնտեսական խնդիրներ, և ինչպես մենք կարող ենք օժանդակել տնտեսական բարեփոխումներին այս երկրում, ինչպես նաև ուսանողների փոխանակումն ինչպես իրականացնել, ինչպես անել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան ավելի շատ օգուտներ քաղել մեր համագործակցությունից», - ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 3-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնին: Ընդգծելով, որ ակտիվորեն շարունակվում են Հայաստանի և Եվրամիության միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները, զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ առաջիկայում գործընթացը կմտնի ավարտական փուլ: Քրիստիան Դանիելսոնը կարևորել է ՀՀ նախագահի սպասվող այցը Բրյուսել, որը, նրա համոզմամբ, նոր լիցք կհաղորդի փոխգործակցության զարգացմանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |