Պենտագոնի ղեկավար. Իրանը համաշխարհային ահաբեկչության հովանավորներից մեկն է

Պենտագոնի ղեկավար.  Իրանը համաշխարհային ահաբեկչության հովանավորներից մեկն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Իրանն ահաբեկչության գլխավոր հովանավորներից մեկն է: Այդ հայտարարությունը նա արել է Տոկիոյում իր ճապոնացի պաշտոնակից Տոմոմի Ինադայի հետ հանդիպման ավարտին:

«Ինչ վերաբերում է Իրանին, ապա այդ պետությունը համաշխարհային ահաբեկչության հովանավորներից մեկն է: Մենք դա պետք է հասկացնենք Իրանին»,-ասել է Պենտագոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Միևնույն ժամանակ Մեթիսը հավելել է, որ «չի տեսնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ներկայությունն ավելացնելու անհրաժեշտություն»:

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ` սև ցուցակները համալրելով 13 անձով և 12 կառույցով:

Սահմանփակումները վերաբերում են այն անձանց, որոնք մասնակից են բալիստիկ հրթիռների ծրագրի մշակմանը կամ ինչ-որ աջակցություն են ցուցաբերում «Իսլամական հեղափոխության պաշտպանների» կորպուսին: Իրանն իր հերթին սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---