Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հավանականությունն ԱՄՆ Կոնգրեսում բավականին մեծ է 6 սեպտեմբերի 2007 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 106-րդ բանաձեւի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում էապես կփոխի Ցեղասպանության ճանաչման իրավիճակն ամբողջ աշխարհում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդը: Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հավանականությունը ԱՄՆ Կոնգրեսում բավականին մեծ է եւ այդ դեպքում թուրք-ամերիկայն հարաբերությունների փոփոխությունն անխուսափելի է: Ես չէի ասի, թե դրանք կտրուկ կվատանան, սակայն այլ կլինեն»,-ընդգծել է Հոլանդը: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւը, որը պարտադրում է ԱՄՆ նախագահին օգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում, քվեարկության է դրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական դեմոկրատ Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |