ԶԼՄ-ներ. Լուվրի մոտ ահաբեկչություն գործած անձը Եգիպտոսից է 4 փետրվարի 2017 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին Լուվրի մոտ պարեկող ոստիկանների վրա հարձակված անձը կարող է գրառում կատարած լինել Twitter-ում, որ ԻՊ գաղափարների հետևորդն է: Խոսքը ոմն Աբդալլա Ալ Համահմիի անունով բացված էջի մասին է, որտեղ Լուվրի մոտ իրադարձություններից մի քանի րոպե առաջ, մի քանի հաղորդագրություն է հայտնվել արաբերեն լեզվով, հայտնում է ՏԱՍՍ-ը AFP-ի վրա հղումով: «Սիրիայի եղբայրներին և ամբողջ աշխարհի մարտիկներին» հասցեագրված հաղորդագրության հեղինակն ասում է, որ «Իսլամական պետության» գաղափարների կողմնակից է: Այժմ քննությունը պարզում է, արդյոք գրառումը հենց հարձակվողն է արել: Նրա մոտ 2 բջջային հեռախոս է հայտնաբերվել: Իրավապահները փորձում են պարզել նրա ինքնությունը: Արդեն հայտնի է, որ նա Եգիպտոսի քաղաքացի է: Ըստ նախնական վարկածի, 29-ամյա տղամարդը Փարիզ է ժամանել հունվարի 26-ին Դուբայից, որտեղ նրան զբոսաշրջային մուտքի արտոնագիր է տրամադրվել, գրում է Deutsche Welle-ն: Հարձակման ժամանակ նա կրել է գանգի պատկերով սև շապիկ և զինված էր 2 մաչետեով: Սակայն, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել: Հարձակվողը ծանր վիրավորում է ստացել ահաբեկչության փորձի ժամանակ, նա վիրահատվել է փետրվարի 3-ին: Նրա վիճակն, ըստ Փարիզի դատախազի, «ծայրահեղ ծանր է»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |