Ցեղասպանությունը ճանաչած քուրդ գործիչն ազատ է արձակվել

Ցեղասպանությունը ճանաչած քուրդ  գործիչն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդաբնակ Մարդին քաղաքի նախկին քաղաքապետ Ահմեդ Թուրքին կալանքից ազատելու որոշում է կայացվել։

Ահմեդ Թուրքի փաստաբանը դիմել էր դատարան՝ պահանջելով ստորագրությամբ ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի, թուրքական Diken պարբերականին հղումով գրում է Artsakhpress.am-ը։

Դատաբժշկական հանձանաժողովը զննել էր Ահմեդ Թուրքին ու հայտնել, թե նրան ազատ արձակելու կարիք չկա։ Փաստաբանը բողոքարկել էր այս որոշումը, որից հետո դատարանը ստորագրութամբ ազատ արձակելու որոշում է կայացրել։

Ահմեդ Թուրքը քրդերի անունից ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---