Իրանում զորավարժություններ են. Հրթիռային համալիրներ են կիրառվում

Իրանում զորավարժություններ են. Հրթիռային համալիրներ են կիրառվում

PanARMENIAN.Net - Իրանի «Իսլամական հեղափոխության պաշտպանության» կորպուսի ՀՕՊ ուժերը փետրվարի 4-ին սկսել են հրթիռային համալիրների կիրառմամբ անցկացվող զորավարժությունների հիմնական փուլը: «Հայրենիքի սահմանների պաշտպաններ» խորագրով զորավարժություններն անցնում են Սեմնան գավառում, հայտնում է ՏԱՍՍ-ը IRINN-ի վրա հղումով:

Զորավարժությունների շրջանակում կփորձարկվեն ռադարային համակարգերը և տարբեր հեռահարության հրթիռներ: Զորավարժություններն անցնում են «Իրանական կամք, հեղափոխական հզորություն, պատժամիջոցների անտեսում և սպառնալիքների հակադարձում» կարգախոսով:

Ավելի վաղ, նույն Սեմնանում իրականացվել են բալիստիկ հրթիռների փորձարկումներ, ինչը բացասական արձագանք ստացավ Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ, կողմից: ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---