Գյումրիի Fambox սկսնակ ընկերությունը նախագիծ կմշակի ՀԲ համար 4 փետրվարի 2017 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Fambox սկսնակ ընկերությունը, որը գործում է Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնին (GTC) կից, նախագիծ է մշակելու Համաշխարհային բանկի համար` MarkLogic տվյալների բազայի տեխնոլոգիայի կիրառմամբ, գրում է Digital Report-ը: Բանկի ներկայացուցիչները ծանոթացել են ընկերության գործունեությանը դեռ 2016-ի օգոստոսին: Ինչպես նշում է GTC մենեջեր Ամալիա Եղոյանը, Fambox-ի ընտրությունը պատահական չէր: Ընկերության մասնագետների տեխնոլոգիական հմտությունները լիովին համապատասխանում են առաջարկված պահանջներին»: Նախագիծը կարևոր է GTC-ի համար, քանի որ MarkLogic տեխնոլոգիաների ներդրումն աննախադեպ է Հայաստանի համար: Գնահատելով Fambox-ի ներկայացրած փորձնական տարբերակը` Համաշխարհային բանկն ընտրել է սկսնակ ընկերությանը որպես գործընկեր և 6 ամսվա պայմանագիր է կնքել մշակողների հետ: Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է 2014-ին Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ ՀՀ կառավարության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի պետական ծրագրի շրջանակում: Կենտրոնի ստեղծման համար ծախսվել է $5 մլն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |