Ստամբուլի հայազգի աշակերտը ՆԱՍԱ-ի կրթական ծրագրին է մասնակցելու 4 փետրվարի 2017 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Ֆերիգյուղի հայկական Մերամեթջյան վարժարանի 7-րդ դասարանի աշակերտ Մասիս Քարան հնարավորություն է ստացել մասնակցելու ՆԱՍԱ-ի «Քենեդի» տիեզերական կենտրոնի «ATX աստղանավորդության կրթական ծրագրին»։ Այս մասին հայտնել է Ստամբուլի Մերամեթջյան վարժարանի տնօրեն Արփի Մանուկյանը, գրում է «Արևելքը»: Նախագծին մասնակցելու համար Մասիս Քարան շուտով Ստամբուլից մեկնելու է ԱՄՆ: Տնօրենը հայտնել է, որ հայ աշակերտը հեղինակավոր կրթական այս ծրագրին մասնակցելու համար ընտրվել է քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի իր բացառիկ գիտելիքների շնորհիվ: Ըստ տնօրենի, 13-ամյա աշակերտն այդ առարկաներին տիրապետում է համալսարանական մակարդակով: Մասիս Քարայի գիտելիքները բացահայտել է նրա շախմատի ուսուցիչը, նրան ուղարկել են Ստամբուլում գործող հատուկ կրթական կենտրոն, որտեղից էլ աշակերտն ընտրվել է ՆԱՍԱ-ի նշյալ կրթական ծրագրին մասնակցելու: Մասիս Քարայի հայ պապիկը թուրքական դպրոցի փոխտնօրեն է: Քարայի հաջողություններին անդրադարձել է նաև թուրքական մամուլը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |