«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Լեսթերին». Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (վիդեո)

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Լեսթերին». Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

PanARMENIAN.Net - Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 24-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել գործող չեմպիոն «Լեսթերի» դարպասը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է խաղի հաշիվը -42-րդ րոպեին, քիչ անց հաշիվը կրկնապատկել է Զլաթան Իբրահիմովիչը:

Խաղի 49-րդ րոպեին Խուան Մատան Մխիթարյանի փոխանցումից հետո երրորդ գնդակն է ուղարկել «Լեսթերի» դարպասը:

«Յունայթեդը» 45 միավորով 6-րդ հորիզոնականում է` 1 միավորով հետ մնալով Լիվերպուլից: 21 միավոր վաստակած Լեսթերը 17-րդ հորիզոնականում է` Պրեմիեր լիգան լքելու գոտուց ակումբին 1 միավոր է բաժանում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---