Ֆիննախ. Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում է![]() 6 փետրվարի 2017 - 09:52 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի դեկտեմբերի վերջին ՀՀ պետական պարտքը կազմել է մոտ 5.9 մլրդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ Կենտրոնական բանկի պարտքը, որը կազմում է մոտ 503 մլն դոլար: Այս մասին փետրվարի 5-ին Ծաղկաձորում հրավիրած ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը նշել է, որ դրանից ՀՀ կառավարության պարտքը՝ ներքին և արտաքին, մոտ 5.4 մլրդ դոլար է, ինչը կազմում է ՀՆԱ-ի 54%-ը: «Լավ է այս ցուցանիշը, թե ոչ, բայց մենք բոլոր ցուցանիշներով գտնվում ենք ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում»,- ասել է Վարդան Արամյանը, գրում է Panorama.am-ը: Ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ բացի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունից, կան նաև պարտքային բեռի գնահատման այլ ցուցանիշներ՝ պարտք/արտահանում, պարտքի տոկոսավճար/արտահանում և այլն, և դրանց բոլորի գծով Հայաստանը համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Անդրադառնալով 2017 թվականին, Վարդան Արամյանն ասել է, որ տարվա արդյունքներով, եթե կատարվի բյուջեն այնպես, ինչպես կանխատեսված է, տարին կամփոփվի մոտ 6 մլրդ 250 մլն դոլար պարտքի ցուցանիշով, ներառյալ՝ Կենտրոնական բանկի պարտքը, որը կկազմի մոտ 530 մլն դոլար: Վարդան Արամյանի խոսքերով՝ այստեղ որոշակի ազդեցություն ունի նաև փոխարժեքի շարժը: Եզրափակելով խոսք՝ ֆինանսների նախարարն ասել է, որ պարտքի առումով էական խնդիրներ չի տեսնում: «Բոլոր հարաբերական ցուցանիշներով Հայաստանը գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում, բացի այդ, առաջիկա տարիներին կանխատեսվող զարգացումներն այնպիսին են, որ մենք կարծում ենք՝ պարտքի ոլորտում էական խնդիրներ չենք ունենա», -նշել է նա: 2016-ի դեկտեմբերի 22-ին Կառավարությունը խորհրդարան բերած 3 նոր վարկային համաձայնագրերով Հայաստանի արտաքին պարտքն ավելացրեց ևս 180 միլիոն դոլարով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |