Մոուրինյոն` «Լեսթեր Սիթիի» հետ խաղի մասին. Առաջին հերթին աչքի ընկավ Մխիթարյանը 6 փետրվարի 2017 - 11:59 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղն անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Լեսթեր Սիթիի» (3:0) հետ հանդիպմանը: «Ընդհանուր առմամբ մենք լավ թիմային ֆուտբոլ ցուցադրեցինք, և անհատապես տղաներից շատերը լավ խաղացին: Անշուշտ, առաջին հերթին աչքի էր ընկնում Մխիթարյանի խաղը, նրա գոլն ու գոլային փոխանցումը, սակայն, կարող եմ նաև այլ խաղացողների նշել, որոնք գերազանց խաղ են անցկացրել»,-ասել է մարզիչը: «Լեսթերի» հետ հանդիպմանը Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ` բացելով հաշիվը 42-րդ րոպեին: Այնուհետև, գոլ խփեց Զլատան Իբրահիմովիչը, իսկ 49-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցմամբ 3-րդ գոլը խփեց Խուան Մատան: Մխիթարյանը ևս մեկնաբանել է խաղը` նշելով, որ Մոուրինյոն առաջին խաղակեսում նրան տեղափոխեց 4-2-3-1 դիրիքի վրա, թեև խաղի մեկնարկին կիրառվում էր 4-4-2 սխեման: «Մենք պատրաստել էինք այդ քայլը խաղից առաջ: Մոուրինյոն ասել էր, որ մեր սխեման 2 հարձակվողով չի աշխատի, հարկ կլինի այն փոխել: Դա էլ արվեց հանդիպման ժամանակ: Չի կարելի ասել, թե դա ինչ-որ նոր բան է մեզ համար: Մենք բավականին հեշտ ենք փոխել սխեման նաև նախկինում: Կարևոր չէ, թե ինչ դիրքում ես գործում: Խաղի սկզբին մարզիչը որոշեց, որ ես խաղալու եմ հարձակվողի դիրքից, ես ուղղակի աշխատել եմ անել ինչ կարող եմ»,-ասել է Մխիթարյանը, գրում է «ՄՅՈւ» պաշտոնական կայքը: «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդ հորիզոնականում է 45 միավորով, մեկ 1-ով զիջելով «Լիվերպուլին»: «Լեսթերը» 21 միավորով 17-րդ տեղում է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |