Ադրբեջանցի ակտիվիստները Բրյուսելում ելույթ կունենան Ալիևի դեմ 6 փետրվարի 2017 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում և Եվրոպայում գործող ադրբեջանցի ակտիվիստները պատրաստվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցին Բրյուսել, որտեղ նա գտնվում է պաշտոնական այցով: Ալիևը Բրյուսելում հանդիպելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և պաշտոնատար այլ անձանց հետ: Փետրվարի 6-ին Meydan TV-ին ներկայացնող էմին Միլլին մտադիր է ելույթ ունենալ Ադրբեջանում տիրող իրավիճակի և ԵՄ հետ այդ երկրի հարաբերությունների մասին Եվրախորհրդարանում կայանալիք միջոցառման ժամանակ: Այդ ելույթին սկայպով Բաքվից կմիանա նաև լրագրող Խադիջա Իսմայիլովան, հայտնում է Haqqin.az-ը: Այդ գործում ադրբեջանցի ակտիվիստներին աջակցում են Եվրախորհրդարանի անդամները, որոնց թվում է նաև Չեխիայից ԵԽ պատգամավոր Յարոմիր Շտետինան: Էմին Միլլին կապված է Meydan TV-ի հետ, որն Ադրբեջանում համարվում է հայամետ լրտավամիջոց, քանի որ կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսմայիլովան ձերբակալվել էր 2014-ի դեկտեմբերի 5-ին և մինչև 2015-ի մարտի 6-ը բանտում պահվել անձին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով: 2015-ի սեպտեմբերին նա դատապարտվեց 7.5 տարվա ազատազրկման։ Իսմայիլովայի դատավճիռը դատապարտել են մի շարք հեղինակավոր կազմակերպություններ՝ լրագրողների պաշտպանության կոմիտեն, Human Rights Watch-ը, Amnesty International-ը։ 2016-ի մայիսի 25-ին լրագրողը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց: Բանտում մեկուկես տարի անցկացնելուց հետո էլ Խադիջա Իսմայիլովան հայտարարել էր, թե չի հրաժարվելու իր հիմնական առաքելությունից՝ լրագրողական հետաքննություններ անցկացնելուց։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |